Karevorinfo  Համացանց  429

«Մնացել է մեր ինքնության միջնաբերդ հայոց լեզուն, որը Փաշինյանը փորձում է հանձնել Մոսկվային». Նարինե Մկրտչյան

23:18 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
«Մնացել է մեր ինքնության միջնաբերդ հայոց լեզուն, որը Փաշինյանը փորձում է հանձնել Մոսկվային». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ և ինքնամոռաց կնվիրաբերվի Ռուսաստանին՝ ընդհանրապես, Մոսկվային՝ մասնավորապես: Այս առումով իշխանության մրցակցային առավելություններն ավելի շատ են: Այսօր ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարել է, թե Հայաստանում ռուսական դպրոցների և ռուսերենի ժամերը կավելանան՝ հայկական կողմի ցանկությամբ:
     Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը՝ կառավարությունն ու կցորդ խորհրդարանը, Մոսկվային տվել են ամեն ինչ. Ղարաբաղը, Հայաստանի հարավային սահմանները, ՀՀ ինքնիշխանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր հպարտությունները: Նիկոլ Փաշինյանը և շրջապատը ակնդետ շուրջն են նայում, թե է՞լ ինչ կարող են նվիրել, տալ, հանձնել Մոսկվային: Մնացել է մեր ինքնության միջնաբերդը՝ հայոց լեզուն, որը Նիկոլ Փաշինյանը, յուր թիմի հետ, փորձում է հանձնել Մոսկվային:
     Ու՞ր են օտար լեզուներով դպրոցների դեմ ընդվզող ՔՊ-ական և ՔՊ-ամերձ նախկին ջահելները: Նրանք այսօր հարմարավետ տեղավորվել են իշխանության մեջ և կամ իշխանության կողքին են: Նիկոլ Փաշինյանը յուր թիմի համար փայլուն օրինակ է. այն, ինչ աղաղակներով մերժվում էր երեկ, հոտընկայս ծափահարում են այսօր:
     Այս ամենը ոչ միայն պարզապես մարդկայնորեն զազրելի է, այլև հայոց ինքնության և պետականության համար վտանգներով առլեցուն: Հանուն սեփական իշխանության՝ հայոց պետականության բանալիներն իրար հետևից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանձնում է օտար, նենգ, աշխարհից մերժված պետությանը՝ Ռուսաստանին:
     Ես գիտեմ. հայոց համազգային նոր շարժում է սկսելու հանուն հայոց պետականության և այս իշխանության դեմ: Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի նախկինների աղետալի վերադարձով անվերջ վախեցնել ՀՀ քաղաքացիներին: Այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դառնում է նույնքան աղետալի:
     Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու:
     Հայաստանը մե՛ր հայրենիքն է:
     Մե՛նք ենք մեր երկրի տերերը:
     Կեցցե՛ ազատ, անկախ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանը»: