«Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ». Պուտին
«Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ». Պուտին

Վլադիմիր Պուտին. Ի՞նչ է ինքնիշխանությունը և գաղութը.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութային, միջանկյալ պետություն չկա։
«Աշխարհը փոխվում է և արագ փոխվում: Իսկ ինչ-որ առաջնորդության հավակնելու համար, չեմ էլ խոսում գլոբալ առաջնորդության մասին, բայց գոնե ինչ-որ կերպ, իհարկե, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնիկ խումբ պետք է ապահովի իր ինքնիշխանությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
«Որովհետև միջանկյալ պետություն չի լինում. կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ, ինչ էլ որ լինի գաղութների անվանումը»,- բացատրել է նա:
Ըստ Պուտինի՝ գաղութները կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գոյատևելու շանսեր չունեն. «Եթե մի երկիր կամ երկրների մի խումբ ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնելու, դա արդեն որոշակի չափով գաղութ է, իսկ գաղութները պատմական հեռանկար չունեն, չունեն նաև նման կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գոյատևելու հնարավորություն»։