Karevorinfo  Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում  155

Ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել. պարզաբանում է նախկին փոխնախարարը

00:18 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
Ինչո՞ւ է կարտոֆիլի գինը կտրուկ աճել. պարզաբանում է նախկին փոխնախարարը

Դեռևս նախորդ աշնանից պարզ էր՝ կարտոֆիլը թանկանալու է, պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր, բայց չարեց։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում ասել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ փորձելով բացատրել կարտոֆիլի արժեքի բարձրացման պատճառները։
     «Պետությունը պետք է լիմիտավորեր կարտոֆիլի վաճառքը, ոչ թե ֆերմերին արգելեր վաճառել, այլ ասեր, որ ինքն է գնում կարտոֆիլը՝ պահուստի համար։ Պիտի մշակեին համապատասխան ծրագիր, որն էականորեն ազդեր կարտոֆիլի ցանքատարածքների ու բերքատվության ավելացման վրա, հակառակն են արել»,- ասել է Հարությունյանը։
     Հարությունյանի մեկնաբանմամբ՝ կարտոֆիլի թանկացումը տարբեր պատճառներ ունի, որոնց թվում՝ դիզվառելիքի, պարարտանյութի ու տնկանյութերի թանկացումն է։ Ըստ նրա՝ պահանջվող գործողությունների փոխարեն, պետությունը մի բան էլ գարնանը՝ սուբսիդավորման ծրագիրն իրականացնելիս, կարտոֆիլ արտադրող ֆերմերների նկատմամբ սահմանափակումներ է դրել, ինչն ավելի է վատթարացրել իրավիճակը։
     Հիմա, Հարությունյանի խոսքով, շուկայում կա պահանջարկ, չկա առաջարկ, այսինքն՝ հանրապետությունում կարտոֆիլի պակաս կա, որն էլ ազդում է գնի վրա։ Միաժամանակ, երբ սպասվում էր, որ նոր դուրս եկող կարտոֆիլը պիտի լրացնի այդ պակասը, Հարությունյանի դիտարկմամբ, այստեղ ևս խնդիրներ առաջացան։
     «Նոր կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են, քանակը՝ խիստ սահմանափակվել, հետևաբար դրա ինքնարժեքն արդեն ինքնըստինքյան բարձր է։ Բացի այդ, կարտոֆիլի տնկանյութի արժեքն էլ է բարձրացել։ Եթե նախկինում 200-250 դրամ էր, հիմա 350-400 է, իսկ կարտոֆիլի ինքնարժեքի մեջ 60-70 տոկոսը կազմում է հենց տնկանյութը»-բացատրեց նախկին պաշտոնյան։
     Այս պարագայում, եթե եղած կարտոֆիլից բարձր գնով արտահանում էլ է կազմակերպվում, հայկական շուկայում գինը շարունակում է բարձր մնալ։ Իսկ արտահանում եղել է մեծամասամբ դեպի Ռուսաստան։ Հարությունյանի տվյալներով՝ արտահանման հարցում պետական մակարդակով պայմանավորվածություն չի եղել, պարզապես որոշ ձեռնարկատերեր, տեսնելով ՌԴ շուկայում պահանջարկը, եկել են Հայաստան ու բարձր գնով գնել են ֆերմերների կարտոֆիլը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: