«Կոլեկտիվ իռացիոնալիզմն ի վերջո հանգեցնում է իրականության կորստին». Տարոն Սիմոնյան
«Կոլեկտիվ իռացիոնալիզմն ի վերջո հանգեցնում է իրականության կորստին». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Կոլեկտիվ իռացիոնալիզմն իր բնույթով դեսպոտիկ է, որը պոպուլիզմի ու դրան սպասարկող տեղեկատվական հոսքերի միջոցով սնուցում է իրականության դեֆիցիտը և ի վերջո հանգեցնում դրա կորստին։ Սակայն այն թաքնվում է կեղծ «ժողովրդավարության» բառապաշարով՝ ոչնչացնելով այն ամեն օգտակարը, որ ունակ է ձևավորել ոչ կեղծ, սակայն ազատ մարդու և մտածող հանրույթի ներուժը։
Անկախ նրանից՝ պայքարում ես դրա դեմ, թե սպասարկում ես դրան, եթե գործիքները նույնն են, դու ընդամենն ավելացնում ես գործող ալգորիթմի ռիթմը մինչև այն պահը, երբ այն հասնում է կրիտիկական կետին, որտեղ իռացոինալ իրականությունը՝ միմյանց դեմ կռվող բանակների հետ, ամայացնում է ամենը, ինչ իրական է, որովհետև այն չի տեղավորվում շրջապատի իր պատկերացնումների մեջ։
Դուք կասեք՝ իսկ ի՞նչ ենք առաջարկում:
Ամենակարճ ու արդյունավետ տարբերակը՝ #սկզբիցպետքէսկսենք ...
Հ.Գ. Ավելի մանրամասն՝ գիտական աշխատանքների հիմնավորումներում։
Ու չասեք՝ գիտահետազոտական֊միտահետազոտական։ Մեկն էլ կար, որ հեգնում էր ամենաբարձր ամբիոններից, տեսանք՝ ուր բերեց»: