Karevorinfo  Համացանց  181

«Ստեփանակերտից պաշտոնյա է գնացել Աղավնո և համոզել բնակիչներին՝ անաղմուկ լքել գյուղը». ԱԺԲ

18:24 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
«Ստեփանակերտից պաշտոնյա է գնացել Աղավնո և համոզել բնակիչներին՝ անաղմուկ լքել գյուղը». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է. «Տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից:
     Վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաև, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»:
     Առաջիկայում կհրապարակենք Աղավնո գործուղված պաշտոնյանյի անունը և կներկայացնենք գյուղաբնակների հետ զրույցի այլ մանրամասներ:
     Նշենք, որ այդ ճանապարհի շահագործումից հետո հայկական կողմը կորցնելու է վերահսկողությունը Բերձորի, Աղավնոյի և մի քանի այլ համայնքների նկատմամբ:
     Հիշեցնենք նաև, որ Աղավնոյի հերոսական բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո, հակառակ Երևանի և Ստեփանակերտի ջանքերին` համառորեն չլքեցին գյուղը:
     Հիմա իրենց առաջարկում են անաղմուկ հեռանալ սեփական տներից»: