Karevorinfo  Իրադարձություններ  121

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում
16:06 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն էր, ով ժամը 10։40-ի սահմաններում «Հայաստանի ատոմային էլեկտրակայանում» հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։