Karevorinfo  Համացանց  231

«Այդ խաղում մենք խաղատախտակի դերում ենք»․ Վարուժան Գեղամյան

14:12 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
«Այդ խաղում մենք խաղատախտակի դերում ենք»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Վերջին ամիսներին հետևում եմ, թե Թուրքիան ինչ արագությամբ և ծավալներով է ներգրավվում Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջաններում՝ վայելելով արևմտյան մի քանի պետությունների անթաքույց աջակցությունը և տեղում կերտում սեփական ազդեցության գոտիները (ներառյալ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական բաղադրիչները)։ Որքան հաջողի Թուրքիան Միջին Ասիայում, այնքան Հարավային Կովկասի վերջին չնվաճված կտորը՝ Հայաստանը իր ազդեցության գոտում ներառելը մի քանի անգամ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնալու Անկարայի և իր դաշնակիցների համար։
     Այլ խոսքով, Հարավային Կովկասը մեր օրերի «Մեծ խաղի» հիմնական թիրախն է, իսկ այդ խաղում մենք, դեռևս, խաղատախտակի դերում ենք»։