«Հինգերորդ շարասյան դիմադրական շարժումը տապալվեց». Լևոն Շիրինյան
«Հինգերորդ շարասյան դիմադրական շարժումը տապալվեց». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Հայաստանի ազատության ու անկախության տապալմանն ուղղված` հինգերորդ շարասյան դիմադրական շարժումը, չստանալով արտաքին ուղղակի օժանդակություն ինտերվենցիայի տեսքով, ի վերջո, տապալվեց ու աստիճանաբար գոլորշիանում է. երկրորդ մայիսյան խռովությունն ավարտվում է որպես զավեշտ/ֆարս: Այլ էր առաջինի վախճանը: «Հայաստանում Խորհրդային վարչակարգ հաստատելու խնդրում իրենց ցուցաբերած կարևոր օժանդակության համար հայ բոլշևիկները ստացան իրենց արժանի վարձատրությունը և հետագային Մոսկվայի կողմից բոլորն էլ անխնա սրածվեցինն (ոչնչացան-Լ. Շ.)՝ որպես դավաջաններ ու լրտեսներ» (Համբարձում Տերտերյան):
Ֆրանսիայի հրապարակից, ի տես, մգլահոտ է գալիս»: