Karevorinfo  Համացանց  424

«Մոսկվան մեր ընդդիմության «արցունքներին» չհավատաց նաև երեկ»․ Սուրեն Սուրենյանց

12:06 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
«Մոսկվան մեր ընդդիմության «արցունքներին» չհավատաց նաև երեկ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ձախողված իշխանության «անփոխարինելիության» միակ երաշխիքն այս ընդդիմությունն է
     Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինը, ինչպես Լիտվայի ու Չեռնոգորիայի նախագահները, գերադասեց շփվել «լեգիտիմությունը կորցրած» Փաշինյանի հետ` մերժելով հարթակի ընդդիմության հետ հանդիպումը։
     Լիտվայի, Չեռնոգորիայի նախագահները, ՌԴ պետդումայի խոսնակը, թերևս, չհասկացան, թե ինչպես պետք է օգնեն մեր ընդդիմությանը` Հայաստանը դարձնել մի երկիր` առանց թուրքերի։
     Բայց նույնիսկ Վոլոդինի մերժման պարագայում` «թուք ու մուր» կերավ «երկակի ստանդարտներով» ապրող Արևմուտքը։
     Մոսկվան մեր ընդդիմության «արցունքներին» չհավատաց այն օրերին, երբ Քոչարյանի էմիսարները ռուսական շրջանակների հետ համաձայնեցրել էին Վազգեն Մանուկյանի վարչապետության հարցը։ Մոսկվան մեր ընդդիմության «արցունքներին» չհավատաց նաև երեկ, երբ Վոլոդինի այցի «պատվին» մեր ընդդիմությունը «պաշարել» էր ԵՄ երևանյան գրասենյակը (Մոսկվան, հավանաբար, համարում է, որ իր գրպանում գտնվող ընդդիմության համար` Վոլոդինի մակարդակը շատ բարձր է, Կրեմլի տեխնիկական պաշտոնյայից ստացած հանձնարարությունը նրա համար արդեն «պատիվ» է)։
     Ու սա այն պարագայում, երբ Հայաստանում իրապես մի ձախողված իշխանություն է, որի «անփոխարինելիության» միակ երաշխիքը, սակայն, մնում է Ֆրանսիայի հրապարակն անիմաստ «օկուպացրած» ընդդիմությունը։
     Բարի առավոտ, այլընտրանքից զրկված Հայաստանի քաղաքացի»։