Karevorinfo  Համացանց  157

«Ո՞ւր ենք գնում կամ ի՞նչ ենք ուզում ներկա և ապագա ժամանակների համար». Վանո Դադոյան

01:12 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
«Ո՞ւր ենք գնում կամ ի՞նչ ենք ուզում ներկա և ապագա ժամանակների համար». Վանո Դադոյան

ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է ելքը:
     Ամբողջ խնդիրը հենց դա է։ Արդյոք հռչակե՞լ ենք, թե ուր ենք գնում կամ ինչ ենք ուզում ներկա և ապագա ժամանակների համար։ Ցավոք, այս հարցի պատասխանը չի հնչում ո՛չ իշխանական ատյաններում, ո՛չ էլ փողոցում։ Կարծես այսպիսի հարցադրում գոյություն չունի: Իշխանությունը և նրան սատարող Ազգային ժողովը խորասուզվել են խմբային շահերի և անորոշ գործընթացների մեջ, իսկ փողոցը, չկարողանալով գեներացնել նոր համախմբող գաղափարներ, կրկին հին ու նոր խմբային շահերի դաշտում է։ Ահա այս անորոշ իրավիճակի պատճառով չգեներացվեց հայոց հավաքական ներուժը, և ժողովուրդը կրկին մնաց երկատված ու ամորֆ վիճակում։
     Այստեղ կարևոր է նշել, որ մեր ազգային մշակույթը, լինելով Արարչակենտրոն, ուղղված է նաև մարդու և հավաքականության համաչափ զարգացմանը։ Այն ապահովում է անհատի և ազգի լավագույն որակների զարգացումը՝ ի նպաստ մարդու, հավաքականությունների, ազգի և համայն մարդկության։ Այս տիրույթում մարդը ու նրանով ձևավորվող հավաքականությունը երեք հիմնարար արժեքներ ունեն՝ Հզորություն, Իմաստություն և Բարություն, որոնց ներդաշնակ գործադրմամբ ապահովել և ապահովելու է մեր ազգի հարատևության գործընթացը:
     Ցավոք, այս արժեքներն այսօր բացակայում են մեր պետականությունն ամրացնելու և անկախությունը հաստատելու մասին քննարկումներից: Հատկապես անտեսված է Բարության խորհուրդը. մենք մոռացել ենք իրար սիրելու՝ կառուցողական համագործակցություն ապահովող բաղադրիչը: Մենք՝ նույնական հոգետիպ ունեցողներս, մոռացել ենք հատկապես արարված մարդու կենսակերպ ապահովող համակարգի՝ Արարչակարգի կամ Տիեզերական Սահմանադրության մասին…
     Իրականում ելքը շատ պարզ է. երբ նեղ դռնով մտնում ես Տաճար և սրտանց մասնակցում սրբազան ծեսին, Տաճարի միջոցով քո առջև բացվում է ողջ տիեզերքը։ Մեր Թագավորը դա գիտակցեց դեռ առաջին դարում: Մեր մյուս Թագավորը երեք հարյուր մեկ թվականին այն հռչակեց Համահայկական կեցության ուղի՝ որպես Ճանապարհ դեպի հոգևոր հայրենիքը, դեպի անկորնչելի հոգևոր Հայաստան։ Ահա այն պարզ բանաձևը, որ մեզ տվել է բոլոր ժամանակների Թագավորների Թագավորը՝ ժառանգորդը Արարչագործության և տերը ողջ տիեզերքի։ Ուստի համեստաբար ու խոնարհումով այդ նեղ դռնով մտնենք Մեր Հայոց Տաճարը։ Այդպիսով, ամբողջովին կրելով մեզ հարազատ ու բարձրարժեք հոգեկերտվածքը՝ նորից հնարավորություն կունենանք գործադրելու մեր Լուսաբաշխ Առաքելությունը, որի շնորհիվ զարգանալով՝ մենք կհզորանանք, կգործենք իմաստնաբար և, լծակից լինելով Բուն Բարությանը, անվերապահորեն կհաստատվենք մեր Ավետյաց Երկրում։ Բարի լույս Հոգևոր Հայաստանի գալիքով ողջախոհ տոգորվածներին»: