Karevorinfo  Համացանց  167

«Բայդենի վարկանիշը 40 տոկոսից ցածր է». Հակոբ Բադալյան

23:18 երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ.
«Բայդենի վարկանիշը 40 տոկոսից ցածր է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱՄՆ նախագահ Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկ ոլորտում: Պատճառն էներգաարտադրության անհրաժեշտ ծավալների համար ռեսուրսների դեֆիցիտի ռիսկն է՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով և կլիմայական փոփոխությամբ: Բայդենը երկամյա ժամկետով չեղարկել է չորս երկրից՝ Մալայզիայից, Կամբոջայից, Թայլանդից և Վիետնամից արևային մարտկոցների ներկրման մաքսատուրքը:

Գործնականում, սակայն, կարծում եմ՝ Բայդենի որոշման տողատակում առանցքային դեր ունի նաև մեկ այլ գործոն՝ ԱՄՆ ներքաղաքական պայքարի գործոնը: Մեծ հաշվով, վերականգնվող էներգետիկայի համար արվող քայլը «մրցակցային» նավթային «լոբբի» հանդեպ, որն ինչպես հայտնի է գերազանցապես հանրապետական կուսակցությանը հարող շրջանակ է:

2022 թվականն ԱՄՆ համար Կոնգրեսի միջանկյալ ընտրության տարի է, ինչը, ըստ էության, նաև նախագահի հաջորդ ընտրության «մեկնարկ» է: Իսկ Բայդենի վարկանիշը ներկայումս 40 տոկոսից էլ ցածր է, ինչն էական հարված է դեմոկրատներին ընդհանրապես: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը գոնե առայժմ չի կարողանում բավարար պայմանավորվածություն հաստատել ՕՊԵԿ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Միջազգային հարաբերությունները, ըստ ամենայնի, առաջիկայում կթևակոխեն ԱՄՆ ներքաղաքական պայքարի կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ իշխանության համար պայքարի ազդեցության նոր աշխույժ փուլ:

Հայաստանի համար թերևս շատ կարևոր է լինելու առաջիկայում, դեմոկրատներին զուգահեռ, գտնել հանրապետական շրջանակնեերի հետ արդյունավետ հաղորդակցության մեխանիզմներ, իրավիճակը բալանսավորելու համար թե՛ ԱՄՆ հետ աշխատանքի, թե՛ միջազգային հարաբերությունների վրա ԱՄՆ-ում իշխանության համար պայքարի ազդեցության պարագայում հնարավոր մարտահրավերների կառավարելիության խնդիրն սպասարկելու համար»: