Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Մայիսի 23-ին՝ ժամը 08։33-ից, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս-ի դին (ծնված 1968թ.)։
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։