«Հայաստանում «էժան» դոլարը կրկին «էժանացավ»»․ Կարեն Հեքիմյան
«Հայաստանում «էժան» դոլարը կրկին «էժանացավ»»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն արտարժույթով արտաքին պարտքերի հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի 27-ին:
Հայաստանում մինչ այդ էլ «էժան» դոլարը կրկին «էժանացավ»: Դա նշանակում է, որ մայիսի 27-ին ևս (այնպես, ինչպես մայիսի 4-ին) Ռուսաստանը կկարողանա արտարժույթով վճարել արտաքին պարտքերը և ըստ այդմ, դեֆոլտի չի գնա:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են անարտարժույթ Հայաստանում:
Առանց դոլար Հայաստան:
ՀԳ. Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա» ..... մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը»: