Karevorinfo  Իրադարձություններ  214

«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ Լիտվայի նախագահի պատուհանի տակ

21:18 հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ Լիտվայի նախագահի պատուհանի տակ

«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերում է Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Բարձրախոսով դիմելով Լիտվայի նախագահին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Երեկ հրապարակել էինք նամակ, որտեղ հստակ ասված էր՝ Նիկոլը չունի մանդատ հայ ժողովրդի անունից միջազգային պետությունների հետ բանակցելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Վստահ եմ, որ Նիկոլը Լիտվայի նախագահին ասելու է՝ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մենք էլ լուրջ բռնի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունը իմանա, որ այս մարդը փորձում է երկրում հաստատել բռնապետություն, որը մենք թույլ չենք տալու։ Ժողովուրդը ոտքի է ելել պայքարի հանուն Արցախի, Հայաստանի ու հայ մարդու ապագայի, և ամենակարևորը՝ վաղն առիթ կլինի մեր խոսքն ավելի մոտիկից փոխանցելու, որ այն մարդու հետ, ում հրավերով դուք Հայաստանում եք, ով այդ այցը փորձելու է ծառայեցնել իր լեգիտիմության պատրանքին՝ ինքը լեգիտիմ չէ»։