Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ

Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է սպասվում:
Նշենք, որ ընդդիմությունը վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ է անցկացրել Երևանում՝ փակելով տարբեր փողոցներ. բերման է ենթարկվել 352 քաղաքացի: