Karevorinfo  Համացանց  257

Երևանի կենդանաբանական այգու բենգալյան վագրին կքնեցնեն

19:18 շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Երևանի կենդանաբանական այգու բենգալյան վագրին կքնեցնեն

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում էին ԵԿԱ նոր բյուջեի քննարկումն ու հաստատումը, Այգու նոր կառուցվածքի հետ կապված անհրաժեշտ միջոցառումների և այլ ընթացիք հարցերի քննարկումը։
     Քննարկվեց նաև Հայաստանի երեք բուհերի՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ հուշագրեր կնքելու հարցը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին փորձ ձեռք բերելու, գործնական գիտելիքներ ունենալու և, ի վերջո, հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։
     Խորհրդի քննարկման ընթացքում կարևորվեց Այգու աշխատակիցների վերապատրաստումը։
     Օրակարգում էր նաև առողջական խնդիրներ ունեցող կենդանիների հարցը։ Մասնավորապես խոսվեց Այգու տարեց կենդանիներից մեկի՝
     21 տարեկան բենգալյան վագրի առողջական վիճակի մասին։ Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները։
     Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվեց կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա»։