Karevorinfo  Համացանց  203

«Լինում են դեպքեր, երբ կանգառում հրաժարվում են բացել թեքահարթակը». ահազանգ

13:24 ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
«Լինում են դեպքեր, երբ կանգառում հրաժարվում են բացել թեքահարթակը». ահազանգ

«Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանի գրառումը. «Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ։ Արդյունքում մեր մայրաքաղաքի փողոցներում օրօրի ավելանում են նոր հարմարեցված քաղաքային ավտոբուսները՝ աստիճանաբար մոտեցնելով մեր մայրաքաղաքը առաջադեմ երկրների քաղաքների շարքին։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ վարորդներ շարունակում են նախկին ոճով աշխատել, ինչի մասին արդեն եղել են հրապարակումներ օգտվողների կողմից։ Լինում են դեպքեր, երբ կանգառում հրաժարվում են բացել թեքահարթակը, որպեսզի անվասայլակով տեղաշարժվող անձիք ևս մուտք գործեն ավտոբուս, խտրականության, անբարեկիրթ վերաբերմունքի դրսևորում և այլն։
     Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը լիարժեք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մեր ջանքերը միավորել։ Ուստի խնդրում եմ հարմարեցված քաղաքային ավտոբուսներից օգտվելիս խնդիրներ ծագելու դեպքում անձնական նամակով կամ զանգահարելով 0 8000 13 11 «Լիարժեք կյանք» ՀԿ-ի թեժ գծին և հայտնել հետևյալ տեղեկատվությունը․
     - Ավտոբուսի համարը և պետ համարանիշը
     - Օրը և ժամը
     - Վայրը՝ փողոցը կամ կանգառը
     - Խնդրի էությունը»: