Karevorinfo  Համացանց  237

««Ֆեյսբուք»-ի մեկնաբանությունները հետ շպրտեցին իրականություն». Մուշեղ Հովսեփյան

20:18 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
««Ֆեյսբուք»-ի մեկնաբանությունները հետ շպրտեցին իրականություն». Մուշեղ Հովսեփյան

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ինձ թվում էր՝ մենք քիչ թե շատ հաղթահարել ենք տեսանելի հաշմանդամություն ունեցող անձ տեսնելն արտառոց համարելու փուլը։ Մարդուն, ոչ թե իր աջակցող սարքը տեսնելու, մարդկանց տարբերությունների նկատմամբ հարգանքի, հաշմանդամության հիմքով պակաս «արժեքավոր» չհամարելու փուլին չենք հասել։ «Ֆեյսբուք»-ի մեկնաբանությունները հետ շպրտեցին իրականություն։
     Իրադարձությունը՝ ՀՀ վարչապետին Խրոնինգենի միջազգային օդանավակայանում դիմավորող պաշտոնյաներից մեկը քայլակով է տեղաշարժվում։ Նա Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յեթա Կլայնմսմանն է։
     Իսկ վերևից նայողներին արժե հիշեցնել, որ տեսանելի կամ անտեսանելի հաշմանդամություն ունեցող մարդիկ եղել ու միշտ լինելու են քաղաքականությունում՝ անկախ բոլոր միջավայրային խոչընդոտներից, անհավասար վերաբերմունքից ու կարծրատիպերից։ Սովորաբար ավելի խիզախ, քան մեծամասնությունը։
     Մեկնաբանությունները տարբեր լրատվականների էջերից են։ Կներեք տհաճ զգացողություններ պատճառելու համար»։