Karevorinfo  Միջազգային  608

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

11:36 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները, ներառյալ հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ ՀՀ ղեկավարությունն ամենևին էլ անկեղծ չէ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: «Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ։ Մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նույնիսկ երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ: Այս առումով անհիմն են Հայաստանի վարչապետի մեղադրանքները, ըստ որի՝ Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:

Հիշեցնենք՝ Նիդերլանդներում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից որոշ մանրամասներ էր հայտնել։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»,- նշել էր Փաշինյանը: