Karevorinfo  Թերթերի տեսություն  552

Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»

09:36 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետևանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել:

Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը:
     Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաև վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը և կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, և թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը մերժվել է դատախազության կողմից: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցների վեճը այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ: Ասել է թե՝ դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն:

Թերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, և հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում