Կգնա՞ն իշխանություններն աննախադեպ քայլի․ «Փաստ»
Կգնա՞ն իշխանություններն աննախադեպ քայլի․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ «ճանապարհին» քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցը: Խոսքը, տարբեր տեղեկություններով, 12-15 պատգամավորի մասին է, իսկ «հիմքը» մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը: Սակայն խնդիրն այն է, որ այս հարցով Սահմանադրական դատարան մտնելու համար անհրաժեշտ են ամրակուռ ապացույցներ, որ բացակայություններն անհարգելի են:
Թերթին հաջողվել է ճշտել այն պատգամավորների անունները, որոնք ընդգրկված են «պատժամիջոցների» ցուցակում՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Չարչյան, Լիլիթ Գալստյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան և այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում