Karevorinfo  Միջազգային  496

«Նիդերլանդները կշարունակի պայքարել հայ գերիների վերադարձի համար». Մարկ Ռուտե

23:30 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
«Նիդերլանդները կշարունակի պայքարել հայ գերիների վերադարձի համար». Մարկ Ռուտե

Նիդերլանդները կշարունակի պայքարել, որպեսզի հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն։

«2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետի կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

Մարկ Ռուտեն կարծիք է հայտնել, որ տևական խաղաղությունն իրագործելի է, և Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տևական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել: Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ևս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա: