Karevorinfo  Միջազգային  223

Brent տեսակի նավթի գներն աճել են մինչև 107,6 դոլար մեկ բարելի դիմաց

19:36 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Brent տեսակի նավթի գներն աճել են մինչև 107,6 դոլար մեկ բարելի դիմաց

Չորեքշաբթի օրը նավթի համաշխարհային գներն աճել են 5%-ով անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակեց տվյալներ, մասնավորապես, դրա արդյունահանման նվազման և բենզինի պաշարների անկման մասին, այս մասին վկայում են առևտրի տվյալները։
     Մոսկվայի ժամանակով ժամը 17.49-ի դրությամբ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5,05%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,63 դոլարի, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը՝ 5,65%-ով, մինչև 105,4 դոլար։ Մինչ վիճակագրության հրապարակումը նավթը թանկացել էր համապատասխանաբար 4,2%-ով և 4,9%-ով։
     Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների՝ երկրում նավթի արդյունահանումը մեկ շաբաթվա ընթացքում մինչև մայիսի 6-ը նվազել է օրական 100 հազար բարելով՝ հասնելով օրական 11,8 միլիոն բարել նավթի: Իսկ բենզինի պաշարները շաբաթվա ընթացքում նվազել են սպասվածից ավելի՝ 3,6 միլիոն բարելով՝ 1,6 միլիոնով նվազման փոխարեն։ Միաժամանակ երկրում նավթի կոմերցիոն պաշարները շաբաթվա ընթացքում աճել են 8,5 մլն բարելով՝ հասնելով 424,2 մլն բարելի։ Փորձագետները, ընդհակառակը, ակնկալում էին 0,5 մլն բարելի անկում։