Karevorinfo  Համացանց  166

«Ադրբեջանցիներն ազատորեն, որպես զբոսաշրջիկ, այցելում են Հայաստան». Ավետիք Իշխանյան

17:18 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
«Ադրբեջանցիներն ազատորեն, որպես զբոսաշրջիկ, այցելում են Հայաստան». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «0-ՅԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատյացությունը։ Մանկապարտեզից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ ներարկվում է հայի՝ որպես թշնամու կերպարը, ում պետք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչության արդյունքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նույն քարոզչությունը շարունակվում է նաև այսօր՝ պատերազմի ավարտից հետո։

Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։ Ադրբեջան մուտքն արգելված է ոչ միայն հայաստանցիների, այլև հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների համար։

Իսկ մե՞նք․․․ Պարզվում է՝ Հայաստանում ադրբեջանցիներն անշարժ գույք են ձեռք բերել։ Նրանք ազատորեն, որպես զբոսաշրջիկ, այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում՝ «ապացուցելով», որ Երևանն ադրբեջանական քաղաք է։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Հա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում: Իրականում, այս ամենը ողորմելիության, արժանապատվության բացակայության, միայն ու միայն շահի ետևից ընկնողի հոգեբանություն է, ուրիշ ոչինչ։ Այս երկիրը չունի ո՛չ ազգային անվտանգության մարմիններ, ո՛չ պետական մտածողություն և արժանապատվություն ունեցող կառավարություն»։