Karevorinfo  Համացանց  117

«Ոսկեպարում ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ»․ Ոսկան Սարգսյան

10:54 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
«Ոսկեպարում ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։Կառուցվելիք կայազորի տեղը լուսանկարում պատկերված, կիսակառույց տների կողքով ձգվող միջպետական ճանապարհից մոտ 150-200 մետր վերև է գտնվում։ Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակվում է։ Ռուս զինվորականները Ոսկեպարում են գտնվում 2021թ․ օգոստոսի սկզբից, սակայն մինչև այժմ որևէ ակտիվություն չեն ցուցաբերել։ Ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում և սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել»։