Karevorinfo  Թերթերի տեսություն  143

ՔՊ-ականները կրկին գործուղումների մեջ են. «Ժողովուրդ»

09:36 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
ՔՊ-ականները կրկին գործուղումների մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի իշխանական թևը կրկին գործուղումների մեջ է: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են: Ազգային ժողովի նախագահի՝ մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը:

Թերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում անունը նույնպես ԱԺ նախագահի կարգադրության մեջ ներառված է, Ավստրիայի մայաքաղաք չի մեկնել: Տեղեկացանք նաև, որ Վիեննա դեռևս չեն մեկնել նաև պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. այսօր նրանք նույնպես Վիեննայում կլինեն՝ մասնակցելու այս օրերին այնտեղ ընթացող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ճանաչողական ծրագրին:

Նկատենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաճախ է գործուղումների մեկնում՝ ներգրավվելով «վոյաժների» մեկնող հնարավոր գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում: Եվրոպայի օդն, ըստ երևույթին, դրական է ազդել ՔՊ-ական պատգամավորների ստեղծագործական մտքի վրա, ու նրանցից որոշները, օրինակ՝ Գևորգ Պապոյանը, ընդդիմադիրներին վերաբերող «դիֆերամբներ» սկսել են հենց եվրոպական մայրաքաղաքներից ձոնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում