Karevorinfo  Համացանց  118

«7 գյուղերից խորհրդային շրջանում 2-ն են եղել անկլավ». Ոսկան Սարգսյան

01:06 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
«7 գյուղերից խորհրդային շրջանում 2-ն են եղել անկլավ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «7 գյուղերից խորհրդային շրջանում 2-ն են եղել անկլավ
     Ադրբեջանը պահանջել է իրեն հանձնել նախկին ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքները։ Շատերն, առանց իմանալու, այդ գյուղերը կոչում են անկլավներ։ Այդ 7 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Յուխարի և Աշաղի Ասքիպարա (Վերին եւ Ներքին Ոսկեպար), Ղզիլհաջիլի, Սոֆուլլու, Բարխուդարլու, Խերմիլի, միայն 2-ը՝ Բաղանիս-Այրումը և Յուխարի Ասքիպարան են եղել անկլավ, կղզիացած, եղել են ՀԽՍՀ-ի տարածքում, սակայն վարչականորեն պատկանել են Ադրբեջանի Ղազախի շրջանին, մնացածները տարածքով, թիկունքով կպած են եղել Ադրբեջանին։ Ադրբեջանցի չոբանները 1-2 դար առաջ իրենց հոտերն արածեցրել են հայկական գեղատեսիլ վայրերում, հետո այնտեղ փայտե հյուղակ են սարքել, հետո երկրորդը, հետո իրենց մեռելին թաղել են այդտեղ, ժամանակի ընթացքում գյուղ դարձել, քանի որ թուրքը հայի նման չէ, 8-10 երեխա է ունեցել։ Տավուշի մարզից 10 հազարից ավելի հեկտարներ ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և առանց այդ հողերը վերադարձնելու չի կարելի այդ 7 գյուղերի տարածքները հանձնել։ Սատանան մանրամասների մեջ է, եթե 1926 թվականի քարտեզներով արվի դեմարկացիան, հայկական կողմն էլ Հայաստանի շահերին հետամուտ լինի, ապա կարող է պարզվել, որ այդ բոլոր գյուղերը գտնվել են Հայաստանի տարածքում, հետո են հայտնվել Ադրբեջանի ենթակայության տակ»։