Karevorinfo  Իրադարձություններ  190

Ոստիկանությունը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառի մասին

21:24 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Ոստիկանությունը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառի մասին

Ոստիկանությունը գրում է. «Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդն օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։
     Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»։