Դռնփակ քննարկվում է ապացույցների հետազոտումը դռնփակ քննարկելու մասին միջնորդությունը
Դռնփակ քննարկվում է ապացույցների հետազոտումը դռնփակ քննարկելու մասին միջնորդությունը

«Եթե էս ապացույցը հիմա պիտի հետազոտվի, միջնորդություն ունեմ՝ դռնփակ նիստ անցկացնել»,- դատավորին դիմեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Հաշվի առնելով, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները քննարկվում են դռնփակ, դատավարության մասնակից չհանդիսացող անձանց խնդրում եմ դուրս գալ դահլիճից»,- հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել էր, որ անցնում են ապացույցների հետազոտմանը։