«Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մուտք են գործել Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ»․ Բենիկ Գալստյան
«Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մուտք են գործել Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ»․ Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է․ «Այսօր՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»։