Karevorinfo  Իրադարձություններ  263

«Սա ձեր դավանանքն է»․ Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիրների՝ Գյումրիում տարեցներին ծեծելու մասին

22:12 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
«Սա ձեր դավանանքն է»․ Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիրների՝ Գյումրիում տարեցներին ծեծելու մասին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։ Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։
     Պետք է փաստել, որ տարեցների կարծիքը Գյումրիում կիսում են շատ ու շատ քաղաքացիներ, որոնք իշխանազավթման անհաջող թատերական այս ներկայացման մասնակիցը չեն կարող լինել։ Նախօրեից փորձում էի լուռ մնալ, որևէ գնահատական չտալ, որովհետև շարքային քաղաքացու խոսքն ավելի լսելի էր, շիրակցու կարծիքն առավել քան ցայտուն։
     Բայց տարածված տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է այն արժեքային համակարգը, որի կրողն են իրենց «գաղափարական» հռչակած ընդդիմադիրների երիտթևի ներկայացուցիչները։
     Այո՛, սա ձեր արժեքներն են, սա ձեր դավանանքն է, սա ձեր մոտեցումն է սովորական քաղաքացու հանդեպ։
     Իրավապահները տեղեկացված են, աշխատում են այս ուղղությամբ և խուլիգանության հոդվածով արդեն քրեական գործ կա հարուցված»։