Karevorinfo  Համացանց  208

«Հանրապետության հրապարա՞կ, թե՞ գեղի կլուբ». Հայկ Դեմոյան

01:12 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
«Հանրապետության հրապարա՞կ, թե՞ գեղի կլուբ». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության հրապարակ, թե՞ գեղի կլուբ
     Դիմում եմ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
     Ես ընդամենը ցանկանում եմ հարցնել, թե ի՞նչ իրավունքով և ո՞ւմ թույլտվությամբ անլվա ու փնթի տեսքով որոշ անձինք կարող են իրենց թույլ տալ խլացնելու աստիճանի ռաբիզ երաժշտություն հնչեցնել Հանրապետության հրապարակի տարածքում ու պարտադրել, որ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գիշեր թե ցերեկ բոլոր երևանցիներն ու հյուրերը ունկնդրեն միմիայն իրենց մատուցած անճաշակ երաժշտությունը։
     Ո՞վ է թույլատրում, որ հրապարակի տարածք բերվեն գեներատորներ և դինամիկներ։ Խլացնող կլկլոցների պատճառով հնարավոր չէ անցնել նախկին ԱԳՆ շենքի կողքից, իսկ երեկոյան ժամերին ողջ հրապարակով մեկ անտանելի մի կակաֆոնիա է տարածվում՝ հրապարակը վերածելով իսկական գեղի կլուբի։
     Հանրապետության հրապարակը մետաղի ջարդոնի տեսքով հնամաշ տրանսպորտային միջոցների կայանատեղիի վերածելն էլ մեկ ուրիշ թեմա է»։