Karevorinfo  Համացանց  622

«Հայաստանում գրեթե աննկատ անցավ վերին աստիճանի լարված մի պահ». Տիգրան Խզմալյան

16:24 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
«Հայաստանում գրեթե աննկատ անցավ վերին աստիճանի լարված մի պահ». Տիգրան Խզմալյան

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի գրառումը․ «ԵՐԿՐՈՐԴ ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՊԱԼՎԵՑ

Նախկին նախագահների, ներկա օլիգարխների և ԱԱԾ, ՊՆ, ՆԳՆ պաշտոնաթող մի քանի դեգեներալների իշխանափոխության փորձը երկշաբաթյա դեգերումներից հետո վերածվեց երգի ու պարի խմբակի և մարեց։ Ինչո՞ւ։

Որովհետև Փաշինյանին մեծամասամբ չաջակցող հայ հասարակությունը շարունակում է դիտել նրան որպես չարիքներից փորքագույնը և վատագույն մղձավանջ է համարում ու ամեն գնով ուզում է խուսափել քոչարյանական, այսինքն՝ պուծինիստական «գվարդիայի» վերադարձից։

Որովհետև ազգի մեծամասնությունը գիտակցում է կամ զգում է բնազդով՝ սրանց ուզածն Արցախի փրկությունը չէ՝ Արցախը միայն առիթ է Արցախի պես Հայաստանն էլ Մոսկվային հանձնել։ Սա պուծինիստների թվով արդեն չորրորդ փորձն է պատերազմից հետո և այս անգամ նախկին նախագահների ու գեներալների համատեղ ապստամբությունը չհաջողվեց միայն մեկ պատճառով՝ Ուկրաինայում պուծինյան ռաշիզմի ակնհայտ նշմարվող պարտության։ Պուծինին օդի պես պետք է որևէ հաղթանակ, եթե ոչ Ուկրաինայում, ապա գոնե Հայստանում, եթե ոչ Ղազախստանում, ապա գոնե Մոլդովայում, Բելառուսում, Աբխազիայում։ Սակայն նրան դուրս են հրավիրում կամ պարզապես դեն են շպրտում ամենուր՝ ՄԱԿ-ից և ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, Ղազախստանից և Մոլդովայից, անգամ Աբխազիան է հրաժարվել ՌԴ կազմ մտնելուց, անգամ Լուկաշենկոն է տատանվում վերջին օրերին։

Փաշինյանը շարունակում է մեղմ ու հեզ խոսել օտար վրաններում, սակայն քանի դեռ նա խուսանավում է Մոսկվայում, նրա արտգործնախարարը ռազմավարական համաձայնագրեր է կնքում ԱՄՆ-ում, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում է մերձեցումը ԵՄ-ի հետ։ Հայաստանում գրեթե աննկատ անցավ վերին աստիճանի լարված մի պահ, երբ Փաշինյանի Մոսկվա կատարվող այցի օրը ԵՄ ղեկավար Շառլ Միշելն անձամբ մեկնեց Բաքու, որպեսզի թույլ չտա Ալիևին՝ Մոսկվայի հրահանգով հարձակվել ՀՀ կամ Արցախի վրա, ինչը պետք է կտրուկ սրեր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում և հեշտացներ «մայիսյան ապստամբության» ընթացքը։

Կրկնում եմ՝ շատերը մեզանում անգամ չգիտակցեցին այս օրերին Արևմուտքի ուղիղ, թեև չհայտարարված օգնությունը Հայաստանին՝ ռուս-ադրբեջանական հերթական սադրանքը կամ էլ նոր պատերազմը բեկանելու հարցում։ Բայց և այդպես, հայկական հանրության մեծամասնությունը բնազդորեն զգաց իրավիճակի լրջությունը և չտրվեց քոչարյանա-դաշնակա-չեկիստական դեմագոգիկ կոչերին։

Արցախը հանձնած դեգեներալները, Հայաստանը ծախած օլիգարխ-ռեզիդենտները ո՛չ Արցախն են փրկում, ո՛չ էլ Հայսատանը։ Նրանք փորձում են փրկել սեփական գողոնը, հանքերը, բանկերը, դղյակները։ Հենց այդ օրերին ԱՄՆ-ի դատարանը հայտնեց նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի բազմամիլիոնանոց գույքի առգրավման մասին՝ և դա միայն սկիզբն է։ Հերթը մեծ է և ռսական ճանկերի թուլացմանը զուգահեռ մենք կտեսնենք բազմաթիվ սկսված ու չավարտված քրեական գործերի վերաբացումն ու սկանդալայի բացահայտումները, որոնք արդեն չեն ընդհատի Պուծինի ու Լավրովի հեռախոսազանգերը։ Ահա ինչից են սարսափում Քոչարայնն ու Վանեցյանը, գեներալներն ու օլիգարխները, նախկին նախարարներն ու պաշտոնյաները, չեկիստներն ու դաշնակները։ Իսկ եթե Փաշինյանը դա չանի, կանեն ուրիշները, ովքեր գալիս են նախկինների ու ներկաների փոխարեն։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կանի դա և ավելին՝ բերելու է Հայաստանը ԵՄ և ՆԱՏՕ-ի կազմ, ազատագրելու է Արցախն ազգի ինքնորոշման իրավունքի, ապա նաև միջազգային օրենքի և պատմական արդարության սկզբունքների հիման վրա։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք ձեր և մեր ազատության համար»։