Karevorinfo  Համացանց  183

«Արցախի իշխանությունները որդեգրել են ռուսներին շողոքորթելու քաղաքականություն». Տիգրան Գրիգորյան

16:18 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
«Արցախի իշխանությունները որդեգրել են ռուսներին շողոքորթելու քաղաքականություն». Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի իշխանությունները պատերազմի ավարտից հետո որդեգրել են ռուսներին շողոքորթելու քաղաքականություն։ Այս պահվածքն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, եթե գոնե որևէ դիվիդենտներ բերեր անվտանգային կամ այլ հարցերում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ԼՂՀ իշխանությունների այս մարտավարությունը որևէ ազդեցություն չի ունենում ռուսների պահվածքի վրա։ Եվ հիրավի միամտություն կլիներ մտածել, թե Արցախում ռուսների նկատմամբ լոյալության ցուցադրման այս պարբերական դրվագները կարող են որևէ կերպ փոխել մեր տարածաշրջանում Ռուսաստանի շահերը։

Ավելին, շողոքորթելու հարցում էլ չափ ու սահման պիտի գոյություն ունենա։ Էդ «Անմահ գունդ» ակցիան էլի հասկացանք, մինչև պատերազմն էլ էր կազմակերպվում։ Բայց սովետական դրոշով երթի ու «Z» և «V» տառերով պաստառների իմաստը ո՞րն է։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու իմաստը ո՞րն է։ Կրնկնվեմ` այդ եթե այդ ամենից գոնե մի փոքր դիվիդենդ ունենայինք, կարելի էր աչք փակել։ Բայց ոչ մի դիվիդենտ չկա, կա միայն իմիջային վնաս»։