Karevorinfo  Համացանց  409

«Երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը, երկրում իշխանափոխություն չի կարող լինել». Սուրենյանց

14:30 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
«Երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը, երկրում իշխանափոխություն չի կարող լինել». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ընդդիմությունն իր բոլոր ռեսուրսները կներդնի` այսօր մարդաշատ հանրահավաք անցկացնելու համար։ Ընդդիմության համար սկզբունքորեն կարևոր է, որ այս հանրահավաքը` մի շարք բաղադրիչներով, գոնե չզիջի մայիսի 1-ի հանրահավաքին։
     Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ է լինելու վաղը, որովհետև շարժումը գտնվում է անկման փուլում ու անցած օրերի սցենարի կրկնությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է` ընդդիմության ռեսուրսների փոշիացման կանխատեսելի վերջաբանով։

Պատասխանատու ընդդիմությունն այսօր հարթակում կարող է արձանագրել որոշ հաջողություններ (օրինակ` անցած օրերին ԼՂ խնդրում, հայ-ադրբեջանական դիալոգում պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ավելի հստակ են դարձել, ընդդիմությունը դա կարող է գրանցել իր պայքարի ակտիվում), հրապարակել քաղաքական օրակարգ` իշխանությունից պահանջելով դրա շուրջ քաղաքական դիալոգ։

Այսպես կվարվեր ցանկացած պատասխանատու ընդդիմություն, սակայն վստահ չեմ, որ այսօրվա հարթակը նման կատեգորիաներով է առաջնորդվելու։

Եթե այսօր վաբանկային տրամաբանությունը շարունակվի, ապա այս գործընթացին սպասվում է մոտավորապես այն վերջաբանը, ինչ տեղի ունեցավ 2020-ի նոյեմբերի 9-ի զարգացումներից հետո, իհարկե` առանց նոր արտահերթ ընտրությունների։

Նման կանխատեսման պատճառն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժողովուրդը սիրում է կամ ուզում է պահել։ Ուղղակի, երկրում իշխանափոխություն չի կարող լինել այն պարագայում, երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը։

Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը հարուստ է, ունի ռեսուրսներ, բայց քաղաքական առումով` անտաղանդ է։

Նման իրավիճակում` ժողովուրդը չի ուզում ցեխից դուրս գալ ու հայտնվել ցեխաջրում»։