Karevorinfo  Համացանց  115

«Ռուսների պատճառով 60 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկը չի արտահանվում». Թ. Ալեքսանյան

23:36 կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
«Ռուսների պատճառով 60 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկը չի արտահանվում». Թ. Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Շատ է խոսվում է այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհի շատ երկրներում կարող է սով լինել: Աշխարհի զարգացած երկրները, մեծ հաշվով, հացահատիկի խնդիր չունեն, նրանք իրենց հավաքականության մեջ ինքնաբավ են այդ առումով, սակայն երկրորդ ու երրորդ աշխարհի շատ երկրներ այդ իմաստով խիստ խոցելի են ու այդ երկրներին մատակարարողները հենց Ռուսաստանն ու Ուկրաինան են:
     Ներկա դրությամբ Ռուսաստանը ինչպես որ էներգակիրների մատակարարումն է օգտագործում որպես զենք ու շանատժի ենթարկում բոլորին, նույն այդպես էլ հացահատիկն է դարձրել զենք ու շանտաժի է ենթարկում աշխարհին, որի արդյունքում աշխարհի շատ հետամնաց երկրներում միլիոնավոր մարդիկ կարող են իսկապես սովամահ լինել. բանն այն է, որ Ռուսաստանը որոշել է, որ այս տարի իր հացահատիկը չի հանի վաճառքի, իսկ ուկրաինական հացահատիկի արտահանումն էլ պահում է շրջափակման մեջ, քանի որ Ուկրաինան իր հացահատիկը արտաքին շուկաներ էր հանում Մարիուպոլի նավահանգստից, հիմա Մարիուպոլի մասով հասկանալի է՝ դա անհնար է, մնում Օդեսայի նավահանգիստը, որը չնայած լոգիստիկ ու տեխնիկական առումներով հարմարեցված չի դրան, բայց կարելի է մի կերպ հարմարեցնել, եթե ռուսները երաշխավորեն, որ Օդեսայից դուրս եկող հացահատիկով բեռնված նավերին չի խփի, սակայն բնական է, որ ռուսները այդ երաշխիքը չեն տալիս ու դեռևս անցյալ տարուց Ուկրաինայի կողմից ամբարված ավելի քան 60 միլիոն տոննա հացահատիկը մնում է պահեստներում և չի հասնելու աֆրիկյան ու ասիական շատ երկրների սպառողներին: Ի դեպ, եթե այդ հացահատիկը այդպես էլ մնա իր տեղում, ապա այս տարվա ստացվելիք նոր հացահատիկը ամբարվելու տեղ չի լինելու, հետևաբար ուկրաինացիները ստիպված են այդ հացահատիկը ուղակի թափել»: