Նորա Արիսյանը նշանակվել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Նորա Արիսյանը նշանակվել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայի նախագահի հրամանագրով Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան։ Այս մասին հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթեթը։
Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում, ավարտել է տեղի հայ կաթոլիկ ճեմարանը, այնուհետև՝ Դամասկոսի համալսարանի ֆրանսերենի գրականության բաժինը: 1988-ին և 1989-ին ստացել է Սորբոնի համալսարանի ֆրանսերենի մասնագիտացման 2 վկայական, 2001-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության բաժինը՝ պատմության մասնագիտությամբ:
2013-ից ի վեր Դամասկոսի համալսարանի հայկական բաժնի վարիչ տնօրենն է: