«Ե՞րբ կլինի իշխանափոխություն». Սուրեն Սուրենյանց
«Ե՞րբ կլինի իշխանափոխություն». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ կլինի իշխանափոխություն
Մոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգային-ազատագրական պայքար համարելը ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ «Լաո»-ն ժամանակակից քաղաքական հարաբերություններում ասելիք, անելիք չունի։
Լիահույս եմ, որ հաջորդ ընդդիմադիր հարթակը կտրված կլինի անիրական ցնորքներից, չի փորձի հանրությանը միավորվել պրիմիտիվ հակաթուրքականության թեզերով, կունենա զարգացման օրակարգ` դրանով ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քաղաքական, գաղափարական սպառվածությունը։
Այդ ժամանակ Հայաստանում կլինի իշխանափոխություն»: