Karevorinfo  Իրադարձություններ  146

«Անպայման հասնելու ենք մեր նպատակին». Արթուր Վանեցյան

13:54 շաբաթ, 07 մայիսի, 2022 թ.
«Անպայման հասնելու ենք մեր նպատակին». Արթուր Վանեցյան

Վանաձորի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Սա պայքար է հանուն հայրենիքի, սա պայքար չէ հանուն իշխանության՝ ոնց որ փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Մենք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում ու դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար»,- ասաց նա: «Բոլորիդ 2018-ին խաբեցին, ասացին՝ պետք է լավ ապրեք ու շատ-շատերը դուրս եկան այդ սպասումներով, բայց ի՞նչ ենք տեսնում՝ մարդը լավ ապրելու փոխարեն սկսել է ավելի վատ ապրել, անվտանգ երկիրը փոխվել է»,- հավելեց ընդդիմադիր գործիչը: «Անպայման, կարճ ժամանակ հետո բոլորս հասնելու ենք մեր նպատակին, որովհետև ոտքի ենք կանգնել»,- եզրափակեց նա: