Karevorinfo  Համացանց  272

«Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է». Արման Թաթոյան

12:42 շաբաթ, 07 մայիսի, 2022 թ.
«Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Ազգային Ժողովում անցյալ տարվա եզրափակիչ ելույթս:
     Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է:
     ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները,
     արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:
     Այս հայտարարությունները պետք է զրկվեն լեգիտիմությունից և չեն կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում, քանի որ առնվազն`
     1) Արվել են են քաղաքական կամ անձնական նեղ շահերի համար` իրենց նկատմամբ դժգոհություն առաջ չբերելու կամ սեփական սխալները կոծկելու համար: Չունեն մասնագիտական հիմքեր:
     2) Ավերում են Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել են իրական վտանգներ Հայաստանի ու Արցախի բնակչության կյանքի և մյուս կենսական իրավունքների համար:
     3) Խոչընդոտում են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում:
     Հետևողականորեն անտեսվում է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու էթնիկ ու կրոնական թշնամանքի քաղաքականություն և այլն:
     Անպաժելիության պայմաններում շարունակվում են պատերազմական հանցանքները:
     Պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունից թաքցվել են ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:
     Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:
     Կառավարությունն էլ հետո դատապարտելի կերպով առաջ քաշեց «Զորքերը հայելային հետ քաշելու» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար կործանարար, մասնագիտական հիմքից զուրկ քաղաքական մոտեցումը:
     Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։
     Հետո էլ արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարեզ:
     Այս ամենը միջազգային ասպարեզում ազատեց Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր:
     Այո, միջազգային հանրությունն անարդար գտնվեց մեր նկատմամբ, բայց մյուս կողմից ի՞նչ ենք ուզում արտաքին աշխարհից, երբ ինքներս ենք ձախողում մեր «տնային աշխատանքը» և այնպես ենք անում, որ զրկվենք միջազգային անհրաժեշտ պաշտպանությունից ու հայտնվենք աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:
     Ելույթում են բազմաթիվ այլ հարցեր»: