«Վաղը՝ ժամը 13։00-ին, հանրահավաք Վանաձորում»․ Իշխան Սաղաթելյան
«Վաղը՝ ժամը 13։00-ին, հանրահավաք Վանաձորում»․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ փոխխոսնակ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ուրեմն եկեք մեկ անգամ ևս ֆիքսենք վաղվա մեր անելիքները, հանդիպումների տեղն ու ժամը՝
✅ 09:30 - Մեքենաներով հավաքվում ենք Աշտարակի խճուղու սկզբնամասում (Կարմիր խաչի մոտակայքում) և ավտոերթով շարժվում դեպի Վանաձոր։
✅ 12։00 - Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի կանանց և աղջիկների երթը։
✅ 13։00 - Հանրահավաք Վանաձորում։
✅ 13։00-14։00 - Բոլորս մեր մեքենաներում բարձր միացնում ենք «Զարթնիր Լաո» և «Հայեր միացեք» երգերն ու հաղթանակի հնչյուններով ողողում Երևանի ու ողջ Հայաստանի փողոցները։
✅ 18։00 - Մշակութային ծրագիր Ֆրանսիայի հրապարակում։ Ելույթներով հանդես կգան մշակույթի գործիչներ։
✅ 20։00 - Մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որին կհետևի Դիմադրության երթ»։