Karevorinfo  Իրադարձություններ  282

Վարչապետը կարող է խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել ավագանու անդամի

17:06 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Վարչապետը կարող է խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել ավագանու անդամի

Ազգային ժողովը՝ 63 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:

Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչ համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը: