Karevorinfo  Իրադարձություններ  240

Ադրբեջանական բեռնատարը վթարի է ենթարկել արցախցու ավտոմեքենան

14:24 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանական բեռնատարը վթարի է ենթարկել արցախցու ավտոմեքենան

Ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի հանգամանքները. այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:
     «Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
     Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: