«Երկու կանխատեսում մոտ ապագայի համար»․ Վարուժան Գեղամյան
«Երկու կանխատեսում մոտ ապագայի համար»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Երկու կանխատեսում մոտ ապագայի համար
- եթե կապիտուլյանտին հաջողվեց պահել իշխանությունը, ապա Հայաստանում հաստատվելու է լիարժեք բռնապետություն, մենք երբեք էլ չենք ընտրելու,
- երբ կապիտուլյանտը վերջնականապես հանձնի Արցախն ու Սյունիքը, Հայաստանի հաջորդ ղեկավարը լինելու է ազգությամբ թուրք: Մենք երբեք էլ չենք ընտրելու:
Եթե դեմ ես էս երկու երևույթներին, երիտասարդ ես, Հայաստանի անկախությունը քեզ համար բարձրագույն արժեք է, ապա քո ուժերով կանգնացրու Հայաստանի թրքացման ընթացքը:
Մի՛ սպասիր փրկչի, «երրորդ ուժի» կամ «cool թեկնածուի», արի՛ հրապարակ ու փողոց, միասին որոշենք ու պարտադրենք մեր օրակարգը ընդդիմությանը: Ոչ մեկ չի անելու դա մեր փոխարեն:
Ես ու ընկերներս ամեն երեկո այնտեղ ենք, քննարկում ենք, զրուցում, ծանոթանում, իսկ ժամը 22:00-ին քննարկում ենք նաև առցանց:
Հայաստանի փրկությունը կախված է յուրաքանչյուրիցս: Առանց չափազանցության»: