Karevorinfo  Թերթերի տեսություն  112

Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի. «Ժողովուրդ»

09:12 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան և կալանավորվել: Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, և նրան կրկին կալանավորեցին։

2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում