«2018-ին Նիկոլը իշխանություն չէ՞ր ուզում, թե ուղղակի քայլ էր անում». Թաթուլ Հակոբյան
«2018-ին Նիկոլը իշխանություն չէ՞ր ուզում, թե ուղղակի քայլ էր անում». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը, ՀՅԴ-ն, Վանեցյանը, խորհրդարանական ընդդիմությունը իշխանություն են ուզում...
Ուրեմն, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, սատարողները, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմությանը տանել չկարողացողները, որոնց մի հատված նույնչափ Նիկոլին չի կարողանում տանել, գրում եմ, որ Քոչարյանը, Սերժը, ՀՅԴ-ն, Վանեցյանը իշխանություն են ուզում:
Կներեք, ԲԱՅՑ՝
2018-ին Նիկոլը իշխանություն չէ՞ր ուզում, թե ուղղակի քայլ էր անում և մերժում Սերժին,
2013-ին Րաֆֆին իշխանություն չէ՞ր ուզում, թե ձեր կարծիքով ուղղակի Հայաստանն ուզում էր Սերժից ու հանրապետականներից ազատագրել,
2008-ին Լևոնը իշխանություն չէ՞ր ուզում, թե ուզում էր մեզ փրկել ավազակապետական վարչակարգից,
2008-ին Սերժը իշխանություն չէ՞ր ուզում, թե եկել էր Լևոնի ձռքը բռներ, որ Արցախը չզիջի,
2003-ին Ստեփան Դեմիրճյանը, իսկ 1998-ին նրա հայրը իշխանություն չէ՞ին ուզում, թե ուզում էին Քոչարյանի ճամփան փակել,
1998-ին Քոչարյանը իշխանություն չէ՞ր ուզում, թե Լևոնի հրաժարականից հետո երկիրն էր անտեր մնացել,
1996-ին Վազգենը իշխանություն չէ՞ր ուզում, թե ուզում էր մեզ փրկել Լևոնից,
1991-ին Լևոնը իշխանություն չէ՞ր ուզում:
Բոլորն են իշխանություն ուզում, քանի որ կուսակցությունը ճանապարհ է իշխանության գալու համար:
Այլ բան, որ իշխանության ձգտող, հաճախ՝ ամեն գնով, կուսակցություններն ու գործիչները իրենց իշխանատենչությունը փաթեթավորում եմ տարբեր սոուսներով՝
մեկը Հայաստանն ուզում է փրկել թուրքացումից (ի դեպ, ոչ մի ուժ այնքան թուրքերի/քեմալականների/երիտթուրքերի հետ չի գործակցել ու շփվել),
մյուսը ժողովրդավարությունն է ուզում փրկել,
երրորդը՝ Արցախը,
չորրորդը՝ վիլսոնյան Հայաստանը, և այսպես շարունակ: