Karevorinfo  Համացանց  481

«Քեզ չի՞ մտահոգում, որ Գլխավոր շտաբը պետ չունի». Ոսկան Սարգսյան

17:54 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
«Քեզ չի՞ մտահոգում, որ Գլխավոր շտաբը պետ չունի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Քեզ չի՞ մտահոգում, որ Գլխավոր շտաբը պետ չունի, բանակը չի վերազինվում

ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Facebook-ի իր էջում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ է արել այս օրերին փողոցներից բերման ենթարկված ցուցարարների տվյալները հավաքագրել և «դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։ Նա հայտնել է, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում:

Անդրանի՛կ Քոչարյան, որպես ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, քեզ չի՞ մտահոգում, որ փետրվարի 24-ից, գրեթե երկուսուկես ամիս, փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը պետ չունի, որ 2020-ի պատերազմի հետևանքով 4-5 միլիարդ դոլարի զենքի, զինամթերքի կորուստ ունեցած մեր բանակի զենքի, ռազմամթերքի պաշարները չեն վերականգվում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացման հետևանքով առաջացած, Հայաստանի զինուժի պաշտպանած նոր սահմանները բավականաչափ ամրացված և կահավորված չեն, պայմանագրային շատ զինծառայողներ ցածր աշխատավարձի, ծառայության վատ պայմանների պատճառով թողել են զինծառայությունը։ Թե՞ քեզ միայն ձեր իշխանությունը պահելն է մտահոգում, ուստի կոչ ես անում ձեր իշխանության դեմ ցույց անողներին ուղարկել առաջնագիծ»։