Նավթի ամբողջական էմբարգո և «Սբերբանկ»-ի անջատում SWIFT-ից․ ԵՄ-ն ՌԴ դեմ սահմանեց պատժամիջոցների 6-րդ փաթեթը
Նավթի ամբողջական էմբարգո և «Սբերբանկ»-ի անջատում SWIFT-ից․ ԵՄ-ն ՌԴ դեմ սահմանեց պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ։ Միջոցառումները ներառում են ռուսական երեք բանկերի, այդ թվում՝ «Սբերբանկ»-ի, SWIFT ֆինանսական հաղորդագրությունների համակարգից անջատումը և նավթի ամբողջական էմբարգոն:
Սա, ըստ վերլուծաբանների, Արևմուտքի կողմից ռեզերվում թողնված Մոսկվայի վրա տնտեսական ճնշման ամենաարմատական միջոցն է: