«Իշխանափոխությունն սկսվում է, երբ փողոցում ձևավորվում է հրահանգներ տվող մարմին». Ստեփան Դանիելյան
«Իշխանափոխությունն սկսվում է, երբ փողոցում ձևավորվում է հրահանգներ տվող մարմին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Իշխանափոխություն ոչ թե պահանջում են, այլ՝ իրականացնում:
Ինչու պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն և ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո:
Պետք է ստեղծվի հիմա, որովհետեւ այդ անձը հրաժարական չի տալու և այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։
1. Ե՞րբ կլինի հրաժարական, այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը տեղափոխվի հրապարակ։
Երկու օրինակ.
- 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչև դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետևում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։
- 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։
Եզրակացություն, իշխանափոխությունն սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձևավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ։
2. Ինչու Վստահության կառավարություն, որովհետև այդ մարմնին, փողոցի կառավարությանը ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող է ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն»։