Ջրանցքից դուրս է բերվել տղամարդու դի
Ջրանցքից դուրս է բերվել տղամարդու դի

Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13:38-ին։
Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին: